կրթություն որակավորում Հսկողություն

Անդամակցիր հիմա

Նորություններ

0

08.06.2019
Փործագիտական կարծիքի տրամադրման մրցույթի հրավեր

 

Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիան Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում իրականացնում է «ՀՀ հարկման այլընտրանքային համակարգերի մոնիթորինգի և բարելավման ծրագիր»:

Ծրագրով նախատեսվում է մշակել առկա խնդիրների լուծման համար առաջարկությունների ամբողջական փաթեթ և ներկայացնել այն համապատասխան պետական գերատեսչություններին: Ծրագրի արդյունավետ իրականացման համար Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիան նախատեսում է մշակված առաջարկությունների փաթեթի վերաբերյալ ստանալ արտաքին փորձագիտական կարծիք, որի համար հայտարարվում է մրցույթ:

 Փորձագիտական կարծիքի տրամադրման ծառայությունը ենթադրում է տրամադրվող նյութերի միչև 10 ժամ տևողությամբ ուսումնասիրություն, որի հիման վրա պետք է տրամադրի փորձագիտական կարծիք՝  հարկման այլընտրանքային  համակարգերի մոնիթորինգի  և բարելավման  ծրագրի շրջանակներում բացահայտված խնդիրների  և առաջարկությունների փաթեթի վերաբերյալ: Ծառայության մատուցման վերջնաժամկետը՝ 20.06.2019թ.:

     Այսպիսով Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիան հրավիրում է բոլոր իրավասու կազմակերպություններին  ներկայացնել հայտեր: Հայտեր կարող են ներկայացնել նախորդ 3 տարիների ընթացքում և ներկայումս ՀՀ ում գործող Հաշվապահական ընկերությունները:

     Հայտատուները հայտով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • Գնառաջարկ՝ համաձայն հավելվածի,
  • Հայտատուի պետական ռեգիստրի գրանցման վկայականի լուսապատճենը:

 

Ներկայացված գները պետք է լինեն ՀՀ դրամով: Հայտերը պետք է լինեն կնքված և ստորագրված ներկայացնողի կողմից: Ներկայացված հայտերը կդասակարգվեն ըստ առաջարկվող ամենացածր գնի: Նվազագույն գին ներկայացնողի հետ կկնքվի Ծառայությունների մատուցման պայմանագիր:

    Հետաքրքրված հայտատուները լրացուցիչ տեղեկություններ կարող են ստանալ Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիայից՝ գրելով նամակ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. փոստի հասցեին կամ զանգահարելով 011 60 00 00 հեռախոսահամարով:

Հայտերը պետք է ներկայացվեն՝ մինչև 2019թ. հունիսի 13-ը, ժամը՝ 18:00 Էլեկտրոնային եղանակով Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. փոստի հասցեին: Նշված վերջնաժամկետից ուշ կամ թերի ներկայացված հայտերը չեն դիտարկվի:

 

Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիա

ՀՀ, ք. Երևան, Վաղարշյան 12

Հեռ.՝ (374-11) 60 00 00

էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Կայք: www.aasmea.am

 

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա

ՀՀ, ք.Երևան, Վաղարշյան 12, ԱԿՑԵՌՆ-ի շենք, 5-րդ հարկ
(011) 60 00 00 | (041) 60 00 90
Երկ: 09:00-18:00 - Ուրբ: 09:00-18:00