Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիան Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում իրականացնում է «ՀՀ հարկման այլընտրանքային համակարգերի մոնիթորինգի և բարելավման ծրագիր»:
Ծրագրով նախատեսվում է մշակել առկա խնդիրների լուծման համար առաջարկությունների ամբողջական փաթեթ և ներկայացնել այն համապատասխան պետական գերատեսչություններին: Ծրագրի արդյունավետ իրականացման համար Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիան նախատեսում է մշակված առաջարկությունների փաթեթի վերաբերյալ ստանալ արտաքին փորձագիտական կարծիք, որի համար հայտարարվում է մրցույթ:
Փորձագիտական կարծիքի տրամադրման ծառայությունը ենթադրում է տրամադրվող նյութերի միչև 10 ժամ տևողությամբ ուսումնասիրություն, որի հիման վրա պետք է տրամադրի փորձագիտական կարծիք՝ հարկման այլընտրանքային համակարգերի մոնիթորինգի և բարելավման ծրագրի շրջանակներում բացահայտված խնդիրների և առաջարկությունների փաթեթի վերաբերյալ: Ծառայության մատուցման վերջնաժամկետը՝ 20.06.2019թ.:
Այսպիսով Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիան հրավիրում է բոլոր իրավասու կազմակերպություններին ներկայացնել հայտեր: Հայտեր կարող են ներկայացնել նախորդ 3 տարիների ընթացքում և ներկայումս ՀՀ ում գործող Հաշվապահական ընկերությունները:
Հայտատուները հայտով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- Գնառաջարկ՝ համաձայն հավելվածի,
- Հայտատուի պետական ռեգիստրի գրանցման վկայականի լուսապատճենը:
Ներկայացված գները պետք է լինեն ՀՀ դրամով: Հայտերը պետք է լինեն կնքված և ստորագրված ներկայացնողի կողմից: Ներկայացված հայտերը կդասակարգվեն ըստ առաջարկվող ամենացածր գնի: Նվազագույն գին ներկայացնողի հետ կկնքվի Ծառայությունների մատուցման պայմանագիր:
Հետաքրքրված հայտատուները լրացուցիչ տեղեկություններ կարող են ստանալ Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիայից՝ գրելով նամակ Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլ. փոստի հասցեին կամ զանգահարելով 011 60 00 00 հեռախոսահամարով:
Հայտերը պետք է ներկայացվեն՝ մինչև 2019թ. հունիսի 13-ը, ժամը՝ 18:00 Էլեկտրոնային եղանակով Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլ. փոստի հասցեին: Նշված վերջնաժամկետից ուշ կամ թերի ներկայացված հայտերը չեն դիտարկվի:
Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիա
ՀՀ, ք. Երևան, Վաղարշյան 12
Հեռ.՝ (374-11) 60 00 00
էլ. փոստ՝ Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
Կայք: www.aasmea.am

