Առաքելություն
Հայաստանի ՓՄՁ հաշվապահների Ասոցիացիայի առաքելությունը և նպատակներն են.
աջակցել Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ՝ ՓՄՁ) հաշվապահական և հարկային հաշվառման համակարգի և գործունեության զարգացմանը,
ՓՄՁ ոլորտի հաշվապահների մասնագիտական-սոցիալական պատասխանատվության բարձրացմամբ նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը, այդ թվում պետություն-մասնավոր գործընկերության զարգացմանը,
պետական, միջազգային և այլ կազմակերպություններում ստեղծված խորհուրդներում, հանձնաժողովներում և այլ մարմիններում ՓՄՁ ոլորտին վերաբերվող իրավական ակտերի, փաստաթղթաշրջանառության կամ այլ նմանատիպ հարցերի հետ առնչվող հանրային քննարկումներին ներկայացուցիչների միջոցով մասնակցել և նպաստել հասարակության, մասնավորապես՝ ՓՄՁ շահերի պաշտպանմանը,
օժանդակել փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտի (ՓՄԿ ՖՀՄՍ) ներդրման,
օժանդակել ՀՀ կառավարության կողմից ՓՄՁ ոլորտին վերաբերվող հարկային հատուկ հաշվառման կանոնակարգերի մշակմանը և ներդրմանը,
նպաստել համապատասխան (մասնագիտական) միջազգային կազմակերպությունների և բնագավառի օտարերկրյա ու տեղական մասնագետների կողմից Ասոցիացիայի կրթական ծրագրերի և որակավորումների ճանաչմանը,
աջակցել Ասոցիացիայի անդամների մասնագիտական հմտության և փորձառության ձեռքբերմանը,
աջակցել Ասոցիացիայի անդամների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:
Հայաստանի ՓՄՁ հաշվապահների Ասոցիացիայի կարգախոսն է՝ «Կրթություն, որակավորում, հսկողություն»:
