Նորություններ
Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների 2-րդ համաժողովը
2016 թվականի դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիայի 2-րդ համաժողովը...
Համաժողովի ժամանակ ամփոփվեցին կատարված աշխատանքները: Համաժողովին ներկա էին Ասոցիացիայի 367 անդամները: Բացման խոսքով հանդես եկավ Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, ով նախ ողջունեց ներկաներին, ապա ներկայացրեց ասոցիացիայի կատարած աշխատանքները:
Նա նշեց, որ ասոցիացիայի գործունեության երկու տարիների ընթացքում հասցրել են մեծ աշխատանք կատարել, բայց, միանշանակ, անելիքներ դեռ շատ ունեն: Նախագահի խոսքով՝ Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի ստեղծման համար կային մի քանի պատճառներ՝ մարզային հաշվապահների տեղեկացվածությունը, նրանց ցուցաբերված աջակցությունը և հաշվապահների ու պետության միջև համագործակցության բացակայությունը: Այս երեք խնդիրներն էին, որ ասոցիացիան իր առջև դրել էր և փորձում է իրականացնել:



