կրթություն որակավորում Հսկողություն

Անդամակցիր հիմա

Նորություններ

bwd    2/6  fwd
15.03.2019
Հանդիպում Արմավիրի մարզի տնտեսվարող սուբյեկտների հետ «ՀՀ հարկման այլընտրանքային համակարգերի մոնիթորինգի և բարելավման ծրագրի» շրջանակներում

2019թ. մարտի 15-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում տեղի ունեցավ «ՀՀ հարկման այլընտրանքային համակարգերի մոնիթորինգի և բարելավման ծրագրի» շրջանակներում կազմակերպված հանդիպում Արմավիրի մարզի տնտեսվարող սուբյեկտների հետ:

Հանդիպման ընթացքում «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, Ծրագրի ղեկավար Վահագն Համբարձումյանը տնտեսվարող սուբյեկտներին իրազեկման կարգով ներկայացրեց Շրջանառության հարկի համակարգի առանձնահատկությունները, որից հետո համատեղ քննարկեցին այդ համակարգում աշխատելու ընթացքում առաջացած խնդիրները, տնտեսվարող սուբյեկտները ներկայացրեցին իրենց առաջարկությունները՝ լրացնելով դրանք նախապես մշակված թերթիկներում, որոնք կվերլուծվեն Ծրագրի փորձագետների կողմից, որի արդյունքում էլ կմշակվի առկա խնդիրների լուծման համար առաջարկությունների ամբողջական փաթեթ և կներկայացվի համապատասխան պետական գերատեսչություններին: 
Ծրագրի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ով կարևորեց այսպիսի ծրագրերի իրականացումը և պատրաստակամություն հայտնեց աջակցել նմանատիպ միջոցառումների իրականացմանը:

Այս հանդիպումը կազմակերպվել էր «ՀՀ հարկման այլընտրանքային համակարգերի մոնիթորինգի և բարելավման ծրագրի» շրջանակներում: Ծրագիրը իրականացնում է «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆիանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա

ՀՀ, ք.Երևան, Վաղարշյան 12, ԱԿՑԵՌՆ-ի շենք, 5-րդ հարկ
(011) 60 00 00 | (041) 60 00 90
Երկ: 09:00-18:00 - Ուրբ: 09:00-18:00