2018 թվականի հունիսի 22-ին Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ ՎԱՀԱԳՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ հանդիպեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի և ուսանողների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հաջողակ հաշվապահի կարիերա ստեղծելու և աշխատաշուկայում ինքնահաստատվելու առանձնահատկություններն ու ուղիները: Ասոցիացիայի նախագահի կողմից ներկայացվեց Երևան քաղաքի և ՀՀ մարզերի Ասոցիացիայի անդամ հաշվապահական հաշվառման գրասենյակների թափուր աշխատատեղերն ու դրանց պահանջները:

