(011) 60 00 00
(041) 60 00 90
2017 թվականից Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ ՎԱՀԱԳՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ հանդիսանում է ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի անդամ: Խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետը։ Խորհրդի հիմնական նպատակն է ապահովել պետության և գործարար համայնքի արդյունավետ երկխոսություն փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում գործարար միջավայրի բարելավման համար:
2019 թվականից Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ ՎԱՀԱԳՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ հանդիսանում է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի անդամ
2019 թվականից Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ ՎԱՀԱԳՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ հանդիսանում է ՀՀ Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի Հարկերի, տուրքերի և այլ վճարների հարցերի ենթահաժողովի նախագահ
2018թ. փետրվարի 19-ից Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ ՎԱՀԱԳՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ հանդիսանում է Հանրապետական եռակողմ հանձնաժողովի անդամ:
2017 թվականի փետրվարի 15-ից Ասոցիացիան ընդգրկվել է Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության խորհրդի կազմում:
2016 թվականի դեկտեմբերի 16-ից Ասոցիացիան հանդիսանում է Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ:
ՀՀ ֆինանսների նախարարի 2016 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 1487-Ա հրամանով Ասոցիացիան ընդգրկվել է ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի կազմում, ակտիվ մասնակցում է ՀՀ հարկային օրենսգրքի ենթաօրենսդրական ակտերի մշակման հետ կապված քննարկումներին:
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2016 թվականի հոկտեմբերի 20-ի N 204-Ա հրամանով Ասոցիացիան ընդգրկվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի կազմում և ակտիվ մասնակցում է ՀՀ հարկային օրենսգրքի ենթաօրենսդրական ակտերի մշակման հետ կապված քննարկումներին:
Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա