2018 թվականի հունիսի 26-ին Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ ՎԱՀԱԳՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ մասնակցեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Իբիս» հյուրանոցի «Երևան» սրահում տեղի ունեցած «Հասարակական կազմակերպությունների արդիական խնդիրների վերհանում և նորարարական առաջարկների ներկայացում» խորագրով միջոցառմանը:
Միջոցառմանը մասնակցում էին Պետական եկամուտների կոմիտեի, Արդարադատության նախարարության ու ոլորտային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ ներկայացված թեմաների վերաբերյալ կառուցողական քննարկումներ:

