образование квалификация контроль

Անդամակցիր հիմա

Very Simple Image Gallery:
Could not find folder /var/www/www-root/data/www/aasmea.hhg.am/images/norutyunner-2018/2018-11-23/

2018 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարարության «Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի» հերթական նիստը, որին մասնակցեց նաև «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի» նախագահ Վահագն Համբարձումյանը:

Նիստին մասնակցում էին ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդի նիստը վարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Պողոսյանը:

Նիստի օրակարգային հարցը ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն էին, որի վերաբերյալ Վահագն Համբարձումյանը իր հերթին ներկայացրեց Ասոցիացիայի կողմից պատրաստված առաջարկությունների փաթեթը:

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա

ՀՀ, ք.Երևան, Վաղարշյան 12, ԱԿՑԵՌՆ-ի շենք, 5-րդ հարկ
011-60-00-00 | 041-60-00-90
Երկ: 09:00-18:00 - Ուրբ: 09:00-18:00