образование квалификация контроль

Անդամակցիր հիմա

0

Օրենսդրական մեկնաբանություններ

 

Անհատույց կամ իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքներ

Հարգելի՛ հաշվապահներ, իսկ դուք գիտե՞ք, որ անկախ այն հանգամանքից, թե տնտեսվարող սուբյեկտը հարկման որ համակարգում է աշխատում, անհատույց կամ իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ (այդ թվում՝ առանց զեղչի մասին գրավոր ակտի) գործարքների դեպքում ևս պետք է դուրս գրեք հաշվարկային փաստաթղթեր:

Ստորև ներկայացնեմ վերոնշյալի իրավական հիմքերը.

Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի՝ կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը, ինչպես նաև նոտարը ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքների մասով պարտավոր է դուրս գրել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթղթեր:

Ապրանքի մատակարարում է համարվում ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը մեկ անձից մեկ այլ անձի՝ որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց:

Աշխատանքի կատարում է համարվում աշխատանքի կատարման արդյունքի սեփականության իրավունքի փոխանցումը մեկ անձից մեկ այլ անձի` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց:

Ծառայության մատուցում է համարվում մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացումը` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց:

 

Անհատույց գործարքների դեպքում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթի «Լրացուցիչ տվյալներ» դաշտում պետք է նշել «Անհատույց» և.

  1. Շրջանառության հարկ վճարողների համար հաշվարկային փաստաթուղթը պետք է դուրս գրել իրական արժեքի (անշարժ գույքի դեպքում՝ կադաստրային արժեքի) չափով:
  2. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների համար հաշվարկային փաստաթուղթը պետք է դուրս գրել իրական արժեքի չափով:
  3. ԱԱՀ վճարողների համար՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի չափով:

 

Իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում.

  1. Շրջանառության հարկ վճարողների համար հաշվարկային փաստաթուղթը պետք է դուրս գրել հատուցման ենթակա գումարի չափով:
  2. Շրջանառության հարկ վճարողների համար, անշարժ գույքը կադաստրային արժեքից ցածր արժեքով օտարելու դեպքում, հաշվարկային փաստաթուղթը պետք է դուրս գրել կադաստրային արժեքի չափով՝ միաժամանակ «Լրացուցիչ տվյալներ» դաշտում նշելով «Հատուցման ենթակա գումարը կազմում է xxxx դրամ»:
  3. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների համար հաշվարկային փաստաթուղթը պետք է դուրս գրել հատուցման ենթակա գումարի չափով:
  4. ԱԱՀ վճարողների համար, առանց զեղչի մասին գրավոր ակտի առկայության դեպքում, հաշիվը պետք է դուրս գրել այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի չափով և միաժամանակ «Լրացուցիչ տվյալներ» դաշտում նշել «Հատուցման ենթակա գումարը կազմում է xxxx դրամ»:
  5. ԱԱՀ վճարողների համար, զեղչի մասին գրավոր ակտի առկայության դեպքում հաշիվը դուրս է գրվում հատուցման ենթակա գումարի չափով՝ զեղչի մասին պարտադիր նշմամբ:

     

     

 

 

Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիայի աշխատակից

ՍԻՐԱՆՈՒՇ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա

ՀՀ, ք.Երևան, Վաղարշյան 12, ԱԿՑԵՌՆ-ի շենք, 5-րդ հարկ
011-60-00-00 | 041-60-00-90
Երկ: 09:00-18:00 - Ուրբ: 09:00-18:00