образование квалификация контроль

Անդամակցիր հիմա

 

Օրենսդրական մեկնաբանություններ

 

2018 ԹՎԱԿԱՆԻՑ ՍԿՍԱԾ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎՍ ԿՐՈՒՄ ԵՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒ

01.01.2018 թվականից հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները ևս կրելու են դրոշմանիշային վճար վճարելու պարտավորություն:

Ստորև ներկայացնում ենք մինչև հարկային օրենսգիրքը և հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից դրոշմանիշային վճար վճարելու կարգավորումը՝

Մինչև հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանվում էր պետական հարկերը, որոնց թվում նշվում էր նաև դրոշմանիշային վճարը, իսկ նույն օրենքի 13.10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում էր, որ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում էին ընտանեկան ձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերից (այդ թվում` որպես հարկային գործակալ հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից):

Քանի որ վերոնշյալ օրենքում դրոշմանիշային վճարը սահմանվում էր որպես հարկ, իսկ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում էին պետական հարկեր վճարելու պարտավորություններից, ուստի 2017 թվականի համար ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները չէին կրում դրոշմանիշային վճար վճարելու պարտականություն:

01.01.2018 թվականից ուժի մեջ մտած հարկային օրենսգրքի 6-րդ հոդվածով սահմանված պետական, տեղական հարկերի մեջ դրոշմանիշային վճարը ներառված չէ, հետևաբար վերջինս պետական հարկ չէ: Իսկ հարկային օրենսգրքի 269-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են ընտանեկան ձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից:

Քանի որ դրոշմանիշային վճարը ներառված չէ հարկային օրենսգրքով սահմանված պետական հարկերի մեջ, հետևաբար 2018 թվականից սկսած ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները կրում են դրոշմանիշային վճար վճարելու պարտականություն:

 

 Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիայի աշխատակից

ՆՈՒՆԵ ԵՓՐԵՄՅԱՆ

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա

ՀՀ, ք.Երևան, Վաղարշյան 12, ԱԿՑԵՌՆ-ի շենք, 5-րդ հարկ
011-60-00-00 | 041-60-00-90
Երկ: 09:00-18:00 - Ուրբ: 09:00-18:00