կրթություն որակավորում Հսկողություն

Անդամակցիր հիմա

Օրենսդրական մեկնաբանություններ

 

2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների սկզբնական արժեքների և ամորտիզացիոն նվազագույն ժամկետների հաշվարկումը 2018 թվականի հունվարի 1-ից հետո դրանց ամորտիզացիոն մասհանումների գումարների հաշվարկման նպատակով

 

Հարգելի՛ հաշվապահներ

Ձեզ եմ ներկայացնում 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների սկզբնական արժեքների և ամորտիզացիոն նվազագույն ժամկետների հաշվարկումը 2018 թվականի հունվարի 1-ից հետո դրանց ամորտիզացիոն մասհանումների գումարների հաշվարկման նպատակով:

Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված (կառուցված, մշակված) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարների հաշվարկումը ըստ էության չի փոխվել (2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ դրանց հաշվեկշռային արժեքները համարվում են սկզբնական արժեքներ, իսկ մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածները՝ ամորտիզացիոն նվազագույն ժամկետներ և 2018 թվականի հունվարի 1-ից հետո դրանց ամորտիզացիոն մասհանումների գումարների հաշվարկումը շարունակվում է մինչև հարկային օրենսգիրքն (այսուհետ՝ Օրենսգիրք) ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով):

2014 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված (կառուցված, մշակված) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ սկզբնական արժեքների և ամորտիզացիոն նվազագույն ժամկետների հաշվարկման նպատակով բերենք օրինակ.

 

Ունենք 2016թ. հունվարին ձեռք բերված տնտեսական գույք, որի վրա 2017թ. հունվարին կատարվել են կապիտալ բնույթի ծախսեր՝ 50.000 դրամ.

  • Սկզբնական արժեքը՝ 300.000 դրամ
  • Նվազագույն ամորտիզացիոն ժամկետը՝ 5 տարի (անտեսվում է խմբային եղանակով ամորտիզացիոն մասհանումների գումարների հաշվարկումը)
  • «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով մինչև 2017 թվականի հունվարի 1-ը հաշվարկված ամորտիզացիոն մասհանման գումարը՝ 300.000/5=60.000 դրամ
  • Հաշվեկշռային արժեքը առ 01.01.2017թ ՝ (300.000-60.000+50.000)=290.000 դրամ
  • Քանի որ կապիտալ բնույթի ծախսերը չեն գերազանցում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքին, ապա ամորտիզացվում են «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածով սահմանված մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածում և 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ ամորտիզացիոն մասհանման գումարը կկազմի՝ 290.000/4=72.500 դրամ
  • Հաշվեկշռային արժեքը առ 01.01.2018թ.՝ (290.000-72.500)=217.500 դրամ, որը համարվում է 2018թ. հունվարի 1-ի դրությամբ սկզբնական արժեք:
  • Քանի որ տնտեսական գույքը Օրենսգրքի իմաստով դասակարգվում է որպես այլ հիմնական միջոց ութ տարի նվազագույն ամորտիզացիոն ժամկետով, ապա մնացորդային ամորտիզացիոն ժամկետը 2018թ. հունվարի 1-ի դրությամբ կկազմի ոչ թե (5-2)=3 տարի, այլ (8-2)=6 տարի (Օրենսգրքի 451-րդ հոդված, մաս 5, կետ 2), որը համարվում է 2018թ. հունվարի 1-ի դրությամբ ամորտիզացիոն նվազագույն ժամկետ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝

2018թ. հունվարի 1-ից հետո հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարված ծախսերը որպես կապիտալ կամ ընթացիկ բնույթի ծախսեր դասակարգելու և հաշվառելու նպատակով հիմք են հանդիսանում ոչ թե վերը նշված (2018թ. հունվարի 1-ի դրությամբ) սկզբնական արժեքները, այլ իրական սկզբնական արժեքները (Օրենսգրքի 4-րդ հոդված, մաս 1, կետ 20):

Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիայի աշխատակից

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա

ՀՀ, ք.Երևան, Վաղարշյան 12, ԱԿՑԵՌՆ-ի շենք, 5-րդ հարկ
(011) 60 00 00 | (041) 60 00 90
Երկ: 09:00-18:00 - Ուրբ: 09:00-18:00